Մատչելիության հղումներ

Իրանում ևս երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչական հարձակումներին առնչություն ունենալու կասկածանքով


Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու հոգու, ովքեր կասկածվում են այս շաբաթ Թեհրանում 17 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներին առնչություն ունենալու մեջ:

Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են Քերմանշախում: Հաղորդվում է նաև, որ ոստիկանական խուզարկությունների արդյունքում «վնասազերծվել է ահաբեկչական հանգույց»:

Թեհրանի կենտրոնում՝ նախ Խորհրդարանի շենքում, այնուհետև բարձրաստիճան հոգևորական Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Իշխանությունները հայտարարել են, որ այդ հարձակումների հետ կապ ունենալու մեջ կասկածվում են հինգ հոգի, ովքեր հանդիսանում են Իրանի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG