Մատչելիության հղումներ

Մեյը պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել, Քորբինը նրան կոչ է անում հրաժարական տալ


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում Դաունինգ Սթրիթում, Լոնդոն, 9-ը հունիսի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր կառավարություն կձևավորի, որպեսզի հունիսի 19-ին սկսի «Բրեքզիթ»-ի բանակցությունները: Մեյը կոալիցիա կկազմի Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Դաունինգ Սթրիթում:

Իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին ավելի մեծ լիազորություններ տալ ահաբեկչության դեմ պայքարի համար: Մեյի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նա պլանավորում է կայունություն ապահովել Բրիտանիայում:

Մեծ Բրիտանիայում երեկ անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, որևէ կուսակցություն չստացավ խորհրդարանական մեծամասնություն: Մեյի կուսակցությունը՝ պահպանողականները խորհրդարանում կորցրեցին 12 տեղ:

Վարչապետի գլխավոր մրցակիցը՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը, նրան կոչ է արել հրաժարական տալ: Ի պատասխան՝ Թերեզա Մեյը հայտարարել է, թե չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG