Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատում է Իրաքյան Քուրդիստանի հարցով հանրաքվեի նախաձեռնությունը


Իրաք - Քրդական ինքնավարության դրոշը Էրբիլի միջնաբերդի վրա, արխիվ

Թուրքիան քննադատել է Իրաքում քրդական շրջանի անկախացման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը՝ անվանելով այն ճակատագրական սխալ:

Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները հունիսի 7-ին հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Այդ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, աջակցություն չի ստանա Բաղդադում կենտրոնական կառավարության կողմից:

Թուրքիան, որն իր տարածքում քրդերի հետ հակամարտության մեջ է, դեմ է Իրաքյան Քուրդիստանին:

ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս հունիսի 8-ին հայտարարել է, որ դեմ է Իրաքյան Քուրդիստանի հանրաքվե անցկացնելու պլաններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG