Մատչելիության հղումներ

Առնվազն 20 զոհ, տասնյակ վիրավորներ՝ Իրաքում պայթյունի հետևանքով․ պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը


Պայթյուն, արխիվ
Պայթյուն, արխիվ

Առնվազն 20 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Իրաքի Մուսայիբ ավանում ռումբի պայթյունի հետևանքով:

Հաղորդագրությունների համաձայն՝ այսօր մահապարտ ահաբեկիչը ավանի կենտրոնում գտնվող շուկայում գործի է դրել պայթուցիկ գոտին:

Ռմբահարման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Հիշեցնենք՝ Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի արևելյան մասը կառավարական ուժերը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են «Իսլամական պետություն»-ից այս տարվա հունվարին, հաջորդ ամիս սկսվել են քաղաքի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG