Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սերգեյ Սարինյանը


Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957 թվականից ՀԳՄ անդամ Սերգեյ Սարինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի գրողների միության վարչությունից:

Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։ Գրական-գիտական վաստակի համար նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։

Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին այսօր ցավակցական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: «Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական և ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության և տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաև հայ գրականության գիտական հրատարակման և հանրահռչակման հայրենանվեր գործում»,- մասնավորապես, նշված է նախագահի հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG