Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում Մուխթարլիի հարցով կոշտ բանաձև է նախապատրաստվում․ «Թուրան»


Աֆղան Մուխթարլի, արխիվ
Աֆղան Մուխթարլի, արխիվ

Եվրոպական խորհրդարանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հարցով կոշտ բանաձև է նախապատրաստվում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված հետաքննող լրագրողը գտնվում է նախնական կալանքի տակ. նա մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններում` մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։

Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։

Մուխթարլիի գործընկերներն ու ընտանիքը պնդում են, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իր լրագրողական հետաքննությունների համար, որոնք բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG