Մատչելիության հղումներ

Սաուդցիները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները


Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիր, արխիվ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիր, արխիվ

Սաուդիան Արաբիայում օնլայն արշավ է սկսվել, որը կոչ է անում բոյկոտել թուրքական ապրանքները, քանի դեռ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կատարին՝ արաբական աշխարհում խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:

Երեկ Թուրքիայի խորհրդարանը, նախագահի կուսակցության առաջարկությամբ, օրենք էր ընդունել՝ արտոնելով զորքերի տեղակայումը Կատարում: Ռեջեփ էրդողանը հայտնի է Կատարի առաջնորդների հետ իր սերտ հարաբերություններով, որոնց հետ համակարծիք է արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերում:

Արաբական յոթ երկրներ շաբաթվա սկզբից սառեցրել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ, դադարեցրել տրասպորտային հաղորդակցությունը՝ պնդելով, թե գազի և նավթի հարուստ պաշարներ ունեցող այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին և փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG