Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել Թեհրանի փողոցներում և մետրոյում


Իրան - Ոստիկանական ուղղաթիռը թռչում է այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրայով, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․
Իրան - Ոստիկանական ուղղաթիռը թռչում է այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրայով, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․

Իրանից ստացվող հաղորդումների համաձայն, ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել փողոցներում ու Թեհրանի մետրոպոլիտենի կայարանում՝ երեկ խորհրդարանում և այաթոլա Խոմեյնիի դամբարանում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Արյունալի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը, որն առաջին անգամ է Իրանում նման խոշորածավալ ահաբեկչություն իրականացնում:

Երկրի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, թե հարձակումների հետ առնչություն ունեցող հինգ անձինք եղել են իրանցիներ, որոնք միացել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Իրաքում և Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG