Մատչելիության հղումներ

Պայթյուն Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ, տուժածներ չկան


Ոստիկանները անվտանգության միջոցառումներ իրականացնում Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, 8-ը հունիսի, 2017թ/

Կիևի կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է գործի դրվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինական իշխանությունները՝ նշելով, որ տուժածներ չկան։

Տեղի ոստիկանների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին։

«Ըստ քննության, անհայտ անձը պայթուցիկ սարքը նետել է դիվանագիտական առաքելության տարածք», - հայտարարել է ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Միջադեպի առթիվ Միացյալ Նահանգների դեսպանությունը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG