Մատչելիության հղումներ

Թուրք դասախոսի արտահանձնման դեմ բողոքի ցույց Թբիլիսիում


Վրաստան - Բողոքի ցույցը Թբիլիսիում, 7-ը հունվարի, 2017թ․
Վրաստան - Բողոքի ցույցը Թբիլիսիում, 7-ը հունվարի, 2017թ․

Մի քանի տասնյակ ցուցարարներ երեկ Թբիլիսիում քայլերթի միջոցով իրենց բողոքն են հայտնել կառավարությանը՝ թուրք դասախոսին Թուրքիա արտահանձնելու համար:

Ակցիայի մի մի շարք մասնակիցներ՝ ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Սևծովյան համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, ձեռնաշղթաներով են եղել՝ ի աջակցություն Մուսթաֆա Չաբուքի:

Անկարան դասախոսին կասկածում է կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս, հիշեցնենք, Թուրքիան մեղադրում է 2016 թվականի հուլիսի ձախողված հեղաշրջման փորձի համար: Միացյալ Նահանգներում բնակվող Գյուլենը, սակայն, հերքում է իր առնչությունը հեղաշրջման փորձին:

Թուրք դասախոսը 15 տարի ապրում է Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG