Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը


ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ

Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթին։

Օրինագծով նախատեսվում է, մասնավորապես, ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը և 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաների պարտավորեցնել հանրությանը ներկայացնել ունեցվածքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր: Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամներին առաջադրելու է հատուկ ձևավորվող խորհուրդը, որի անդամներին ներկայացնելու են Բարձրագույն դատական խորհուրդը, որը նոր պետք է ստեղծվի, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը:

Երեկ քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ ընդդիմությունը հնարավորություն չունի մասնակցելու այս հանձնաժողովի ձևավորմանը:

Նախքան քվեարկությունն այսօր օրինագծի հեղինակներից Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ առաջարկն ընդունելի է։ «Այն կիրացվի, արդեն իսկ կա ձևակերպումը, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները համախոհությամբ՝ կոնսենսուսով առաջադրելու են թեկնածու այդ հանձնաժողովում։ Սա ասում եմ այն առումով, որովհետև կարծում եմ, որ քվեարկության ժամանակ կողմնորոշման համար անհրաժեշտ կլինի», - նշեց Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG