ՆԱՏՕ-ի անդամ Կանադան պատրաստվում է 73 տոկոսով մեծացնել իր ռազմական ծախսերը: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հարջիթ Սաջանը: Ըստ նրա՝ ռազմական ծախսերը կհասնեն 24.1 միլիարդ դոլարի:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն ասել է, որ ոգևորված է Կանադայի այս քայլով:
Նկատենք՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը բազմից հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներին կստիպի վճարել իրենց բաժինը Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում հավաքական պաշտպանության ապահովման համար: