Մատչելիության հղումներ

Չնայած սահմանափակումներին՝ Նավալնիի հակակոռուպցիոն շքերթը Մոսկվայում կկայանա


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին կնոջ և որդու հետ՝ Մոսկվայում բողոքի ցույցի ժամանակ, մայիս, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին կնոջ և որդու հետ՝ Մոսկվայում բողոքի ցույցի ժամանակ, մայիս, 2017թ․

Հունիսի 12-ին Մոսկվայում տեղի կունենա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կազմակերպած հակակոռուպցիոն շքերթը՝ չնայած Ռուսաստանի կառավարության սահմանափակումներին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Նավալնիի օգնական Լեոնիդ Վոլկովը՝ նշելով, որ բողոքի ակցիան տեղի կունենա Սախարովի պողոտայում:

Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Ռոման Ռուբանովը երեկ ասել էր, որ Մոսկվայի իշխանությունները ցուցարարներին թույլ չեն տալու օգտագործել բարձրախոսներ և տեսաֆիլմեր հեռարձակելու համար էկրաններ:

Կրեմլի մոտակայքում ցույց կազմակերպելու Նավալնիի առաջարկը մերժվել էր՝ պատճառաբանությամբ, թե այն կխանգարի նախապես ծրագրավորված՝ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին մտադիր է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG