Մատչելիության հղումներ

Ամերիկյան ծովային հետևակայինները դուրս են եկել Լատվիայի ափ


Միացյալ Նահանգների ծովային հետևակայինները դուրս են եկել Լատվիայի ափ: Սա այստեղ անցկացվող Baltops-2017 զորավարժությունների գործողություններից մեկն է:

Զորավարժություններին 14 երկրներից մասնակցում են ռազմածովային ուժեր, ավիացիա, հրետանի ու ցամաքային հետևակ: Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված են 50 ռազմանավ, 55 ինքնաթիռ և ավելի քան չորս հազար զինծառայողներ և սպաներ: Մշակվում են դեսանտի իջեցման, ծովային հետևակի ափհանման, սուզանավերի դեմ գործողություններ, ականների տեղադրման և ականազերծման վարժություններ, փորձարկվում են հակաօդային պաշտպանության համակարգեր:

Baltops զորավաժությունները անցկացվում են Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորախմբի հրամանատարությամբ:

«Մենք այստեղ ենք ագրեսիան զսպելու համար, որպեսզի պաշտպանենք մեր դաշնակիցներին Բալթիկ ծովի տարածաշրջանում, նրանց վստահություն ներշնչենք մեր վճռականության հանդեպ», - ասել է զորավարժությունների հրամանատար, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ղեկավար, փոխծովակալ Քրիստֆեր Գրեյդը:

Նախկինում Ռուսաստանը ևս մասնակցում էր Baltops զորավարժություններին, սակայն 2014-ին Ղրիմը բռնակցելուց հետո Ռուսաստանը այլևս չի հրավիրվում: 2014-ից հետո այս զորավարժությունների նպատակն է պատրաստակամություն ցուցաբերել բալթյան տարածաշրջանի դաշնակիցներին արևելքի հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG