Մատչելիության հղումներ

Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբը կվերանվանվի «Ախմատ»


«Թերեք»-ի երկրպագուները իրենց թիմի խաղի ժամանակ, արխիվ
«Թերեք»-ի երկրպագուները իրենց թիմի խաղի ժամանակ, արխիվ

Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբը անվանափոխվելու է և կոչվելու է «Ախմատ»՝ ի պատիվ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Կադիրովի: Այս մասին Ինսթագրամի իր էջում գրել է նրա որդին՝ Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովը:

Նրա հավաստմամբ՝ որոշումն ընդունվել է հազարավոր երկրպագուների խնդրանքով: Սակայն «Թերեք»-ի երկրպագուների ամենամեծ ընկերակցությունը ВКонтакте սոցցանցում անվանափոխության դեմ բողոքի ակցիա է սկսել:

Չեչնիայի մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբը գրեթե 60 տարի կրում է «Թերեք» անվանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG