Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնում է Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները Reuters-ին ասել են, որ Զարիֆն Անկարայում քննարկելու է Պարսից ծոցի երկրների և Քաթարի միջև առաջացած լարվածությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե Քաթարի մեկուսացումը, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելը, հարցի լուծում չէ:

Հիշեցնենք, արաբական մի շարք երկրներ հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ։ Քաթարը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG