Մատչելիության հղումներ

Ուժգին քամուց պոկված թիթեղներն ընկել են քաղաքացու վրա, ՔԿ-ն քննում է նրա մահվան հանգամանքները


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

Այս մասին հաղորդում է ՔԿ-ն, տեղեկացնելով, որ նախօրեին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ 1954թ. ծնված Բ. Չարկիչյանը Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն», սակայն, ճանապարհին մահացել է:

«Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները և ընկել քաղաքացու վրա: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նախօրեին Երևանում ուժեղ քամու հետևանքով որոշակի վնաս է հասցվել քաղաքային տնտեսությանը, վնասվել են շենքեր և շինություններ, որոշ թաղամասերում տապալվել են ծառեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG