Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Արևմտյան Բալկանյան տնտեսական շուկայի վերաբերյալ քաղաքական համաձայնություն է ակնկալում Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի և Սերբիայի վարչապետների միջև:
Վեց երկրների վարչապետներն ու Եվրամիության պաշտոնյաները հանդիպելու են հուլիսի 12-ին իտալական Տրիեստ քաղաքում:
Լրագրողների հետ զրույցում Հանն ասել է, որ «քաղաքական համաձայնագիրը կաշխատի ի շահ տարածաշրջանային տնտեսության՝ ապրանքների, ծառայությունների ազատ հոսքի»:
Արևմտյան Բալկանյան շուկայի գաղափարը քննարկվել է մարտին Սարաևոյում, Չեռնոգորիան և Կոսովոն դրան սառն են արձագանքել: