Եվրամիության դեսպանները որոշել են ևս մեկ տարով երկարաձգել Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները: Ամենայն հավանականությամբ, հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ նրանք կհաստատեն այս որոշումը:
Պատժամիջոցները հաջորդել են 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:
Պատժամիջոցների պատճառով Ղրիմը չի կարող ապրանքներ ներմուծել առանց ուկրաինական փաստաթղթերի, ինչպես նաև արգելք է դրված ապրանքների արտահանման վրա: