Ռուսաստանին չպետք է անհանգստացնի ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոսկովիչն այն բանից հետո, երբ Մոսկվան այդ քայլը «թշնամական կուրս» է որակել և մեղադրել երկրին «հակառուսական հիստերիայի մեջ»:
Հունիսի 5-ից Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը:
«Մենք ականատես ենք Ռուսաստանի անբարենպաստ վերաբերմունքին», - ասել է Բոսկովիչը՝ հույս հայտնելով, որ պաշտոնական Մոսկվան կհասկանա, որ այս ամենը կապ չունի հակառուսական տրամադրությունների հետ:
«Ճիշտ հակառակը՝ սա նույնպես բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ խաղաղությունը Արևմտյան Բալկաններում Մոսկվայի լավագույն շահն է», - ասել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը: