Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել երկրի Սահմանադրությունում փոփոխությունների վիճահարույց նախագիծը: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված նախագիծը այս շաբաթ քննարկվելու է հանձնաժողովի լսումների ընթացքում:
Մայիսի 15-ին մայրաքաղաք Թբիլիսում հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ դադարեցրեցին հանրային քննարկումները առաջարկվող փոփոխությունների շուրջ: Նախագծին ընդդիմացողները համաձայն չեն մի շարք կետերի, մասնավորապես՝ ուղղակի նախագահական ընտրություններից խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու համակարգին անցում կատարելուն, ընտրություններից հետո ձայների վերաբաշխման միջոցով հաղթող կուսակցությանն ավելի շատ մանդատներ հատկացնելուն, նաև օտարերկրացիների կողմից հողի գնման օրինականացմանը:
Կոբախիձեն հայտնել է, որ նախագիծն այս ամիս կքննարկվի երկու լիագումար նիստերի ընթացում և երրորդ անգամ՝ աշնանային նստաշրջանին: