Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու դիմումը:

Մարտից անազատության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի կալանքի ժամկետը մայիսի վերջին ևս 2 ամսով երկարաձգվել էր: Պաշտպանի պնդմամբ, բացի այն, որ Բաբայանը կարող է թաքնվել նախաքննությունից, որևէ այլ հիմնավորում ներկայացված չէ:

Փաստաբան Ավետիս Քալաշյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Սամվել Բաբայանին կալանավորել են մեկ անձի ենթադրության հիման վրա: Խոսքը տվյալ դեպքում «Իգլա»-ի գործի շրջանակներում կալանավորված Արմեն Պողոսյանի մասին է, ով ըստ փաստաբանի ասել էր, թե ամենայն հավանականությամբ զենքը Սամվել Բաբայանն է պատվիրել: Պաշտպանը մտադիր է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG