Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա


ՊՆ վարչական շենքը, արխիվ
ՊՆ վարչական շենքը, արխիվ

Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

ՊՆ-ից հաղորդում են նաև, որ Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված զորքերի թիկունքային ապահովման հարցերի քննարկման նպատակով՝ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի թիկունքի գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG