Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Լոնդոնի ահաբեկչությունն իրականացրած երրորդ անձի անունը


Յուսեֆ Զագբա
Յուսեֆ Զագբա

Բրիտանական ոստիկանությունը հրապարակեց անցած շաբաթավերջին Լոնդոնում ահաբեկչական հարձակում գործած երրորդ անձի անունը՝ 22-ամյա Յուսեֆ Զագբա:

Բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով իտալական մամուլը, փոխանցում են որ Յուսեֆ Զագբայի մայրը իտալուհի է, հայրը՝ մարոկացի:

Ավելի վաղ Սքոթլանդ Յարդը հայտնել էր երկու հարձակվողների անունները՝ Պակիստանում ծնված 27-ամյա Քուրամ Շազադ Բաթ, ով բրիտանական քաղաքացիություն ուներ և ընտանիքի հետ բնակվում էր Լոնդոնում, և 30-ամյա Ռաշիդ Ռեդուան, ով Լիբիայից կամ Մարոկոյից էր:

Հիշեցնենք՝ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լոնդոնի կենտրոնում կամրջի վրա միկրոավտոբուսը մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել մայթին կանգնած մարդկանց, հետո մի քանի մետր անցնելով՝ կանգ էր առել, և մեքենայից դուրս եկած տղամարդիկ դանակներով հարձակվել էին անցորդների վրա։ Հարձակումը իրականացրած երեք տղամարդկանց ոստիկանությունը սպանել է:

Ահաբեկչության հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, առնվազն 7 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Սա վերջին երեք ամիսներին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած երրորդ ահաբեկչությունն էր, նախորդ հարձակումների պատասխանատվությունը ևս ստանձնել էր «Իսլամական պետություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG