Մատչելիության հղումներ

Intercept-ի հրապարակած գաղտնի փաստաթուղթ․ Ռուս հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ քվեարկության համակարգը


ԱՄՆ - Ազգային անվտանգության գործակալության կենտրոնակայանը Ֆորթ Միդում, Մերիլենդ նահանգ

Երեկ ամերիկյան Intercept պարբերականում հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության հաքերները փորձել են կոտրել ամերիկյան քվեարկության համակարգը նախագահական ընտրություններից առաջ:

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այս հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեղադրանքով ձերբակալել է Ազգային անվտանգության գործակալության մի աշխատակցի:

2017 թվականի մայիսի 5-ով թվագրված փաստաթղթում, սակայն, չի հստակեցվում՝ ազդել են արդյոք հաքերների այդ գործողությունները Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա:

Հիշեցնենք, այժմ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում՝ պարզելու Դոնալդ Թրամփի ընտրարշավի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG