Մատչելիության հղումներ

Բլումբերգ․ Փարիզի համաձայնագիրը պատրաստ են կատարել ԱՄՆ նահանգապետներ, քաղաքապետներ և կազմակերպություններ


Մայքլ Բլումբերգ, արխիվ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքների և կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ նահանգապետներ, քաղաքապետներ և կազմակերպություններ՝ ընդհանուր թվով հազարից ավելի, համաձայնել են պահպանել Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ անցյալ շաբաթ:

Այս նոր նախաձեռնությունը ստորագրել են 13 դեմոկրատ և հանրապետական նահանգապետներ, 19 նահանգային գլխավոր դատախազներ, 200-ից ավելի քաղաքապետներ և Apple, Amazon, Google, Facebook, Microsoft, Tiffany և այլ կազմակերպությունների գլխավոր տնօրենները:

Հիշեցնենք, գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2016-ի նախագահական ընտրարշավի ամիսներին խստորեն քննադատել էր պայմանագիրը և «խաբեություն» անվանել գլոբալ ջերմացման վտանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG