Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկրի քաղաքացիությունից զրկել արտերկրում գտնվող 130 ընդդիմադիրների` այդ թվում Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների:
Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը` տեղեկացնելով, որ ներքին գործերի նախարարության կազմած ցանկում ընդգրկված անձիք կզրկվեն քաղաքացիությունից, եթե առաջիկա երեք ամիսներին չվերադառնան Թուրքիա:
Թուրքական իշխանությունների պնդմամբ, հենց Գյուլենն է կանգնած 2016 թ․ հուլիսյան հեղաշրջման փորձի հետևում: Անկարան ջանքեր է գործադրում՝ ԱՄՆ-ից իսլամիստ քարոզչին ստանալու համար: Ֆեթուլահ Գյուլենը մերժում է իրեն ուղղված մեղադրանքները: