Համաշխարհային բանկը (ՀԲ) Ռուսաստանի տնտեսության 1.3 տոկոս աճ է կանխատեսում մինչև 2017 թվականի վերջ։ Ըստ ՀԲ մասնագետների, դրան նպաստում է երկրում սպառման բարելավումը՝ երկու տարի անկումից հետո:
2018-ի համար Համաշխարհային բանկը կանխատեսում է Ռուսաստանի տնտեսության 1.4 տոկոս աճ։
Անցած տարին Ռուսաստանը բացասական ցուցանիշով էր փակել՝ 0․2 տոկոս տնտեսական անկմամբ։