Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյան․ Պաշտպանության բանակը առաջնագծում թելադրողի դերում է


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում և պատրաստ է այսուհետ ևս պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը երեկ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը ներկայացրել է «առաջնագծում տիրող իրադրությունը, բանակում կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող գործընթացների համալիրը, անդրադարձել հակառակորդի սադրիչ գործողություններին արցախյան զինուժի պատասխան գործողությունների առանձնահատկություններին»:

Հայաստանցի շուրջ չորս տասնյակ լրագրողները Լեռնային Ղարաբաղում էին Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված ռազմական լրագրության դասընթացների շրջանակում՝ հունիսի 2-4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG