Մատչելիության հղումներ

Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մալթայի վարչապետը հաղթել է ընտրություններում


Ջոզեֆ Մուսկատ, արխիվ

Եվրամիության նախագահող պետության` Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել շաբաթ օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Մալթայում արտահերթ ընտրություններ էին նշանակվել այստեղ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո:

Մալթացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում էր կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող օֆշորային ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG