Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հեռագրում մասնավորապես ասված է ․ - «Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»։
Հիշեցնենք, Լոնդոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 48-ը՝ վիրավորվել։