Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողի կինը մերժել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու Թբիլիսիի առաջարկը


Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, Թբիլիսի, 31-ը մայիսի, 2017թ․
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, Թբիլիսի, 31-ը մայիսի, 2017թ․

Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և հետագայում Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, կտրականապես մերժել է պաշտոնական Թբիլիսիի` Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը:

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին ուղղված նամակում նա առաջարկել էր․ - «Ելնելով ստեղծվալ իրավիճակից` բացառության կարգով Աֆղան Մուխթարլիի կնոջն ու երեխաներին վրացական քաղաքացիություն տրամադրել` արագացված ընթացակարգերի կիրառմամբ»:

Ադրբեջանցի լրագրողի կինը, սակայն, հայտարարել է, որ այդ տարբերակն իր համար անընդունելի է:

«Վրացական իշխանությունները փորձում են այս ողջ պատմությունը վերածել բեմադրված շոույի», - լրագորղների հետ զրույցում հայտարարել է Լեյլա Մուստաֆաևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG