Մատչելիության հղումներ

Օտարերկրյա պետությունների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Մեծ Բրիտանիայի ժողովրդին


Ոստիկանները հարձակումներից հետո փակել են Լոնդոնի կամուրջը, 4-ը հունիսի, 2017թ․

Գիշերային իրադարձություններից հետո աշխարհի առաջատար պետությունների ղեկավարներն իրենց զորակցություն են հայտնում Մեծ Բրիտանիայի ժողովրդին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է․ - «Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած օժանդակություն ցուցաբերել Լոնդոնին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ ընդգծելով «ահաբեկչության դեմ պայքարում համաեվորապական պայքարի կարևորությունը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հատուկ հայտարարություն է տարածել` համոզմունք հայտնելով, որ «եվրոպացիները համատեղ ջանքերով կկարողանան դիմակայել ահաբեկչությանը»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG