Մատչելիության հղումներ

Գիշերային հարձակումներից հետո բրիտանական ոստիկանությունը 12 կասկածյալ է ձերբակալել


Ոստիկանները Բարքինգ թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկում կասկածյալներին, 4-ը հունիսի, 2017թ․

Լոնդոնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել քաղաքի արևելքում գտնվող Բարքինգ թաղամասում:

Քաղաքային ոստիկանության տեղեկություններով՝ խուզարկության է ենթարկվել այն տունը, որտեղ բնակվել է անցած գիշեր Լոնդոնի կենտրոնում սպանված ահաբեկիչներից մեկը:

Վերջին տեղեկությունների համաձայն, ոստիկանական այս գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել, որոնցից առնվազն 4-ը կանայք են:

Հիշեցնենք, անցած գիշեր Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 48-ը՝ վիրավորվել։

Վիրավորների մի մասի վիճակն, ըստ բրիտանական իշխանությունների, ծանր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG