Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյ. «Մեծ Բրիտանիան հերթական անգամ ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ»


Յոթ զոհ, շուրջ հիսուն վիրավոր․ այսպիսին են Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հերթական ահաբեկչական հարձակման հետևանքները:

Այսօր վաղ առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր նստավայրում ուժային կառույցների ղեկավարների և Լոնդոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն հրավիրեց: Դրա ավարտին Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարում էր․ - «Անցած գիշեր մեր երկիրը ևս մեկ անգամ դաժան ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ: Ըստ ամենայնի, մենք դարձել ենք նոր միտման ականատեսը, երբ ամեն մի ահաբեկչական գործողություն նորն է ծնում: Ահաբեկչական գործողությունների հեղինակներն այժմ ոչ միայն տարիներ շարունակ մշակվող դավադրությունների մասնակից են դառնում, ոչ միայն համացանցում ծայրահեղական քարոզչության ազդեցության տակ են հայտնվում, այլև նմանակում են մեկը մյուսին»։

Հարձակումը տեղի ունեցավ շաբաթ ուշ երեկոյան` տեղի ժամանակով ժամը 10-ից հետո: Հարձակման թիրախ էր ընտրված Լոնդոնի ամենամարդաշատ թաղամասերից մեկը` գործարար կենտրոն համարվող Սիթիի հարևանությամբ գտնվող Լոնդոնի կամուրջը և դրան հարող «Բորո Մարքեթ» շուկան:

Սկզբում միկրոավտոբուսում գտնվող ահաբեկիչները վրաերթի ենթարկեցին Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին, որից հետո մոտենալով «Բորո Մարքեթ»-ում գտնվող ռեստորաններին, որոնք որպես կանոն շաբաթ երեկոյան լեփ-լեցուն են, սկսեցին դանակահարել այցելուներին:

Տե՛ս՝ նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG