Մատչելիության հղումներ

Կադիրովը պատրաստակամություն է հայտնել օգնել ԵՄ անդամ երկրներին ահաբեկչության դեմ պայքարում


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատրաստակամություն է հայտնել օգնել ԵՄ անդամ երկրներին ահաբեկչության դեմ պայքարում։

«Գերմանիայում, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին հաջորդեցին երեկ Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած հարձակումները։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում։ Մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդներ տալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, քանի որ մեր երկրում մենք այն արդեն հաղթահարել ենք», - գրել է Կադիրովն իր Telegram-ում՝ շարունակելով․ - «Ես շատ մտահոգված եմ Եվրոպայում ռուսաստանցիների ճակատագրով։ Կոչ եմ անում Չեչնիայի ժողովրդին՝ առավելագույնս սահմանափակել այցելությունները Եվրոպա, իսկ ովքեր կորոշեն ի վերջո մեկնել Եվրոպա, թող շատ զգույշ լինեն»։

Չեչնիայի առաջնորդն ընդգծել է, որ Եվրոպայի ուժային կառույցները չեն կարող ապահովել ո՛չ իրենց քաղաքացիների, ո՛չ էլ օտարերկրացիների անվտանգությունը։

Հիշեցնենք, երեկ Լոնդոնում տեղի ունեցած երեք հարձակումների զոհերի թիվը հասել է 7-ի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG