Մատչելիության հղումներ

Գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին այսօր հայտնել է Անգլիայի փոխոստիկանապետ Մարկ Ռոուլին։

Նրա փոխանցմամբ, հարձակմանը մասնակցել են երեք զինված անձինք։

«Այս պահն մեր ունեցած տվյալներով՝ 6 մարդ մահացել է։ Ոստիկանությունը սպանել է երեք հարձակվողներին։ Մոտ 20 վիրավոր կա, և նրանց թիվն աճում է», - ասել է փոխոստիկանապետը։

Ռոուլի փոխանցմամբ, Լոնդոնի կամրջի վրա մեքենայի՝ մարդկանց մեջ մխրճվելու մասին տեղեկությունը ստացել են շաբաթ օրը՝ ժամը 22։08-ից։

«Այնուհետև ավտոմեքենան Լոնդոնի կամրջից շարժվել է դեպի «Բորո Մարկեթ»։ Կասկածյալները դուրս են եկել մեքենայից ու փորձել դանակահարել անցորդներին, այդ թվում՝ տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության սպային։ Վերջինս ծանր վնասվածքներ է ստացել, բայց բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է փոխոստիկանապետը։

Նրա խոսքով՝ զինյալները սպանվել են «Բորո Մարկեթ» շուկայի տարածքում։

Լոնդոնի Շտապ օգնության ծառայության տվյալներով՝ 48 մարդ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ։

Նշենք՝ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ճշտվում է Լոնդոնում հարձակումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG