Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կսահմանափակվի Մոսկվայից հինգ մոլդավացի դիվանագետների արտաքսմամբ


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

«Մոլդավացի հինգ դիվանագետների արտաքսումից բացի այլ պատժամիջոցների պաշտոնական Մոսկվան չի դիմի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, այս մասին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին Ռուսաստանի ղեկավարը հայտնել է ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:

Ռուսաստանը մոլդավացի դիվանագետներին որոշեց անցանկալի անձ հռչակել այն բանից հետո, երբ Մոլդովայի կառավարությունը հայտարարեց Քիշնևում հավատարմագրված հինգ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:

Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը երկրի եվրոպամետ կառավարության այս գործողությունները սադրանք էր որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG