Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը «հստակ և առկա սպառնալիք» է որակում Հյուսիային Կորեայի միջուկային ջանքերը


Վաշինգտոնը «հստակ և առկա սպառնալիք» է համարում հեռահար միջուկային զենք ստեղծելու՝ Հյուսիսային Կորեայի վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Սինգապուրում հունիսի 3-ին անցկացվող միջազգային անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Մաթիսը «հրատապ ռազմական սպառնալիք» է որակել Հյուսիային Կորեան:

«Մենք դիվանագիտական, տնտեսական աշխատանք են տանում, մենք փորձում ենք բացառել միջուկային զենք ստեղծելու այս մրցավազքի ցանկացած այլընտրանք, որպեսզի թույլ չտանք ստեղծել միջուկային զենք՝ խախտելով Հյուսիսային Կորեայի այսօրինակ գործունեության վրա Միացյալ ազգերի կազմակերպության սահմանած արգելքները․, - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: - «Մենք ցանկանում ենք դադարեցնել սա: Մենք դա հրատապ ենք համարում», - հավելել է նա:

Մաթիսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը ոգևորված է Հյուսիսային Կորեայի հետ աշխատանք տանելու հարցում Ամերիկայի հետ աշխատելու՝ Չինաստանի վերստին ստանձնած հանձնառությունից, սակայն ամերիկացի պաշտոնյան նաև խստորեն քննադատել է Չինաստանի կողմից միջազգային օրենքի անտեսումը և Հարավչինական ծովի վիճելի տարածքներում ստեղծված արհեստական կղզիների «անվիճելի ռազմականացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG