Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը հաստատում է իր պաշտոնանկության մասին տեղեկությունները


Արխիվ – Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնում է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, 4-ը մարտի, 2016թ․

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց իր պաշտոնանկության մասին տեղեկությունները:

Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրեն կփոխարինի տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Այսօր Հովսեփ Սիմոնյանին հրավիրել են ՀՅԴ Գերագույն մարմին՝ շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և տեղեկացրել, որ կուսակցության Գերագույն մարմինը որոշել է Արթուր Խաչատրյանին առաջադրել այդ պաշտոնին: Կառավարության առաջիկա նիստին Շիրակի մարզպետի փոփոխությունը արդեն պաշտոնական կդառնա:

Հովսեփ Սիմոնյանին Դաշնակցությունը այլ աշխատանք է առաջարկելու, թե ինչ, ասաց՝ տեղյակ չէ:

«Ես կուսակցական եմ և կուսակցությունն ինչպես որոշեց, ինձ որտեղ տեսավ, այդտեղ էլ կաշխատեմ», - հավելեց նա:

Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մարտի 9-ից, այն բանից հետո, երբ իշխող Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակում ՀՅԴ-ն ստացավ երեք նախարարական պորտֆելներ, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետներին նշանակելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG