Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը


Դիարբեքիրի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Օսման Բայդեմիրին, փոխանցում է Reuters գործակալությունը:

Բայդեմիրին կասկածում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական պաշտոնյաներին վիրավորելու մեջ:

Քրդամետ այդ կուսակցության 11 պատգամավորներ՝ այդ թվում ընդդիմադիր ուժի առաջնորդներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը ճաղերի ետևում են տարբեր մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG