Մատչելիության հղումներ

Հեսսենի խաղաղության մրցանակի 2017 թվականի դափնեկիր է դարձել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Մրցանակի հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են աշխարհաքաղաքական խնդիրների հետազոտություններով զբաղվող գերմանական ազդեցիկ ինստիտուտների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հայտարարել է, որ այդպիսով իրենք գնահատում են Մոգերինիի ներդրումը խաղաղության հաստատման պայքարում՝ հատուկ շեշտելով Իրանի հետ միջուկային պատմական համաձայնագրի ստորագրումը:

Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ Ֆեդերիկա Մոգերինիին հաջողվել է բեկման հասնել «ծայրահեղ բարդ և տևական բանակցություններում, ինչպիսին Իրանի միջուկային ծրագիրն է»:

Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսլվալդի հիմնադրամի կողմից 1993 թվականին ստեղծված մրցանակը կազմում է 25 հազար եվրո: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG