Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության հիմքը փլուզված է


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում ռուսաստանցի և ամերիկացի գործարարների հետ հանդիպմանը, Սանկտ Պետերբուրգ, 2-ը հունիսի, 2017թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում ռուսաստանցի և ամերիկացի գործարարների հետ հանդիպմանը, Սանկտ Պետերբուրգ, 2-ը հունիսի, 2017թ․

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկու երկրների գործարարների հետ հանդիպմանը:

Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում, սակայն երկկողմ համագործակցության հիմքը փլուզված է: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, թե Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում:

Ավելի վաղ ֆրանսիական Le Figaro թերթի հետ զրույցում Ռուսաստանի առաջնորդը ասել է, թե Դոնալդ Թրամփի համար շատ բարդ է նոր գաղափարներ առաջ մղելը՝ բյուրոկրատիայի ուժեղ ճնշումների պատճառով: Սակայն Պուտինը զուսպ լավատեսություն ունի Թրամփի վարչակազմի հետ պայմանավորվելու հնարավորությունների հարցում:

Ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին միջամտելու մեջ: Վաշինգտոնում հայտարարել են, որ Պուտինը կարող էր անձամբ կարգադրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ կապ ունեցող քաղաքական խմբերի նկատմամբ համակարգչային հարձակումների կազմակերպումը:
Կրեմլը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG