Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել է Ֆիզուլիի շրջանի առաջնագիծ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առաջնագծում, 2-ը հունիսի, 2017թ․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առաջնագծում, 2-ը հունիսի, 2017թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր այցելել է Ֆիզուլիի շրջանի առաջնագիծ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, փոխանցում են, որ Հասանովը հանդիպել է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ և ծանոթացել տեղի օպերատիվ իրավիճակին:

Երեկ պաշտոնական Բաքուն տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ դրանում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղում՝ Ֆիզուլիի ուղղությամբ կրակակետ ոչնչացնում։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդում էր՝ գործողությունների են դիմել, քանի որ հայկական կողմը այդ կրակակետից գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։

Հայկական կողմը հերքեց այդ հայտարարությունը՝ վստահեցնելով, որ հայկական Զինված ուժերի որևէ ռազմական օբյեկտ չի վնասվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG