Ճապոնիայի խորհրդարանը ուրբաթ օրը հավանություն տվեց օրինագծին, որով Ակիհիտո կայսրը իրավունք է ստանում հրաժարվել գահից և այն ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցել:
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Խորհրդականների խորհուրդը, որի նիստը տեղի կունենա հունիսի 9-ին:
Վերջին 200 տարվա ընթացքում սա կլինի առաջին դեպքը, երբ Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից: Երկրի ներկայիս օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս: Փաստաթուղթը հատուկ մշակվել է 83-ամյա կայսր Ակիհիտոյի համար, քանի որ կառավարությունը չի ցանկացել մշտական գործող ուղղումներ մտցնել կայսերական տան մասին օրենքում: