Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չեղարկեց մթերքի ներկրման արգելքը և մյուս սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ


Ռուսաստան - Թուրքական մթերք մոսկովյան խանութում, արխիվ
Ռուսաստան - Թուրքական մթերք մոսկովյան խանութում, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին թուրքական մթերքի ներմուծման արգելքը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած որոշման համաձայն՝ սահմանափակումներից ազատվել են, մասնավորապես, սառեցված մսեղենը, հավերի և հնդկահավերի ենթամթերքը, վարունգը, խնձորը, տանձը, խաղողը, ելակը, մորին:

Նույն որոշման համաձայն, վերացվել են նաև մի շարք թուրքական ծագում ունեցող կազմակերպությունների մատուցած ծառայությունների նկատմամբ սահմանափակումները՝ շինարարություն, զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ:

Ռուսաստանի կողմից պատժամիջոցների վերացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:

Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին՝ Սիրիայի սահմանին թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական օդանավը խոցելու հետևանքով:

Մոսկվան արգելել էր զբոսաշրջային ուղեգրերը դեպի Թուրքիա, ինչպես նաև թուրքական ապրանքների ներմուծման արգելք էր մտցրել և սահմանափակել թուրքական աշխատուժի վարձակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG