Առնվազն 36 մարդ է զոհվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Resorts World Manila հյուրանոցում գտնվող խաղատան վրա զինված հարձակման հետևանքով։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարդիկ խեղդվել են ծխից, որն առաջացել է կրակոցներին հաջորդած հրդեհի պատճառով։ Վարկածներից մեկով՝ հարձակվողին սպանել են ոստիկանները, համաձայն մյուս վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել: