Մատչելիության հղումներ

Կառավարության նոր հակածխախոտային ռազմավարությունը հակասական գնահատականների է արժանանում


Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը կողմ է հանրային և փակ վայրերում ծխելու սահմանափակումները խստացնելուն: Թեև ինքը ծխող է՝ ասում է՝ երբ օրինագիծը Ազգային ժողով հասնի, կողմ է քվեարկելու:

«Ես էլ եմ ծխող, բայց պետք է համակերպվել, որովհետև դա առողջություն է», - նշեց նա:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կարծիք կհայտնի, երբ օրինագիծը տեսնի: - «2004 թվին թողել եմ ծխելը և մինչև օրս ոչ մի գլանակ չեմ ծխել», - հավելեց պատգամավորը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս չի ծխում, սակայն ասում է՝ բազմաթիվ ծխող ընկերներ ունի և դեմ է միակողմանի կտրուկ որոշումների։

«Դա մարդկանց իրավունքն է: Իհարկե, առողջությանը վնաս է ծխելը, բայց ես շատ ռադիկալ որոշումները չեմ ողջունում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ փոխնախագահը:

Հակածխախոտային նոր ռազմավարությունը հավանաբար կդրվի օրենսդիրների սեղանին աշնանը: Երևանցիներից շատերն ասում են՝ կողմ են նախաձեռնությանը, սակայն թերահավատ են, թե օրենքը ընդունվելու դեպքում կգործի, իսկ գործելու դեպքում կպակասեցնի ծխողների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG