Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանի իշխանությունը կիբերգրոհների հետ առնչություն չունի


Ռուս հաքերները կարող են հայրենասիրությունից դրդված հարձակումների ենթարկել Ռուսաստանի քննադատներին, սակայն երկրի իշխանությունը կիբերգրոհների հետ որևէ առնչություն չունի: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում լրատվամիջոցների բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Այդ հայտարարությամբ Պուտինը հանդես է գալիս մի ժամանակաշրջանում, երբ Ամերիկայում հետախուզության ծառայությունները պնդում են, որ ռուս հաքերները Կրեմլի հրահանգով և աջակցությամբ են անցյալ տարվա նախընտրական ամիսներին հարձակումներ կատարել և միջամտել ԱՄՆ նախագահական ընտրարշավին:

Պատասխանելով գերմանացի լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ռուս հաքերների միջամտությունը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին, Պուտինն ասել է. - «Տեսականորեն՝ այո, բայց կառավարության մակարդակով նման բան երբեք չի արվում, դա է ամենակարևորը»։

Ռուսաստանի նախագահը նաև ավելացրել է, թե հաքերները կարող են հարձակումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG