Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում՝ նախկին Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) շենքի մոտ, երեկ բացել են 1931-1933 թվականների համատարած սովի զոհերի հուշարձանը:
Մայիսի 31-ը Ղազախստանում նշում են որպես քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օր:
Պատմաբանների փոխանցմամբ, սովի տարիներին Ղազախսստանում զոհվել է առնվազն մեկևկես միլիոն մարդ:
Խորհրդային Միությունում այդ տարիներին սովից մահացել են միլիոնավոր մարդիկ Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Վոլգա գետի, Ուրալյան լեռների և Արևմտյան Սիբիրի շրջաններում: Պատմաբանների համոզմամբ՝ համատարած սովի համար պատասխանատվությունը խորհրդային իշխանությունն է կրում: